Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Որ սահմանը բացվի՝ Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա

Որ սահմանը բացվի՝ Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա
01.02.2026 | 14:51

1990-ականներին որքան հին գորգ, կարպետ կար, գյուղերից գնեցին․ հավաքեցին, ուղարկեցին Թուրքիա։ ՔՊ-ական իշխանությունն այնպես է երազում ամեն գնով, տարատեսակ զիջումներով բացել Թուրքիայի հետ սահմանը,կարծես դրանից հետո Հայաստանի արտադրանքը, արդյունաբերական ապրանքները հեղեղելու են թուրքական շուկան։ Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ, տհաճ մականուններով օլիգարխները Թուրքիայից էժան ապրանքներ են ներկրելու և թուրքական ապրանքների շահույթից ավելի են հարստանալու։ Հայաստանի խոշոր հարկատուների մեջ արդյունաբերական հսկաներ չկան, Հայաստանը չունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Աշխարհում մտքի, տեխնոլոգիաների, գիտելիքահեն տնտեսությունների սուր մրցակցություն է, իսկ Հայաստանը կառավարում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 7 տարի առաջին դասարանում մնացածները, որոնք լուռումունջ, քրտնաջան աշխատելու փոխարեն շոուներ են անում, ստերով արդուկում Հայաստանի հպարտ քաղաքացիների գլուխները։ Քանի դեռ իրենք են իշխում, Հայաստանը չի կարող հաջողությունների հասնել, մրցունակ լինել:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ